12 մարդ է կալանվել Ֆրանսիայի մայրաքաղաքում «դեղին բաճկոնների» տասներորդ ցույցի ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BFM-ին։
Կալանելու պատճառ է հանդիսացել նրանց մոտ արգելված իրերի առկայությունը, որոնք կարող են որպես զենք ծառայել։ Այնուամենայնիվ, չնայած ցույցի որոշ մասնակիցներ պայթուցիկներ են այրում, իրավակարգի պահապանները նշում են, որ այս անգամ մթնոլորտը կարելի է հանգիստ համարել։
Ավելի վաղ Փարիզի Ինվալիդների ամրոցի մոտ մի քանի հարյուր «դեղին բաճկոններ» շարժվում էին դեպի քաղաքի հարավ։ Բացի «ժողովրդական նախաձեռնության հանրաքվե» պահանջող սովորական պաստառներից ու կարգախոսներից, այս անգամ կան նաեւ ցուցանակներ նախորդ ցույցերի ժամանակ տուժածներին աջակցելու կոչերով։





























