Հունվարի 20-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ հունվարի 19-ին, ժամը 16.00-ին, իր ծանոթ Լարիսայի հետ ժամանակ են անցկացրել Երեւանի հյուրանոցներից մեկում, որի ընթացքում Լարիսան գողացել է իր ոսկյա շղթան՝ խաչով:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Ավանի բաժանմունք է ներկայացել 1981 թ. ծնված Լարիսա Պ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: