ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախատեսում է հանդիպում-քննարկում կինոյի եւ թատերական գործիչների հետ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի գործընկերներ,

Այս ընթացքում բազմաթիվ կինո եւ թատերական գործիչներ, թարգմանիչներ դիմում են ինձ` Եվրոպական Միության հետ ստորագրված` Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցելու պայմանների մասին տեղեկատվություն ստանալու համար: Կցում եմ անհրաժեշտ հղումները` որտեղ կա ամբողջական տեղեկատվություն:

Հավելեմ նաեւ, որ ես հետեւողական եմ լինելու, որ տաղանդավոր ծրագրերը հնարավորություն ունենան ստանալու աջակցություն եւ առաջիկայում կինոգործիչների եւ թատերական գործիչների հետ նախատեսում ենք քննարկում, որին կմասնակցեն նաեւ ԵՄ-ի մեր գործընկերները` Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ կցել է համապատասխան հղումները:

https://www.facebook.com/CreativeEuropeArmenia/
http://www.creativeeurope.am/,

https://www.facebook.com/photo.php?fbid=370658527087878&set=a.101936020626798&type=3&theater