Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի համար Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է: Այս մասին ասվում է երեքշաբթի Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահանձնաժողովը (ԵՀ) Mastercard վճարային համակարգին շուկայում գերիշխող դիրքի չարաշահման եւ  եվրոպական բիզնեսին այլընտրանքային եւ ԵՄ ներսում անդրսահմանային վճարումների ավելի շահավետ ծառայություններից օգտվելու հնարավորությունների սահմանափակման համար  570,566 մլն եվրոյով տուգանել է», -հայտնել է ԵՀ-ն: