Համաշխարհային ճգնաժամի հետեւանքները, եւ Ռուսաստանից գումարային փոխանցումների նվազումն ամենից ծանր անդրադարձել են Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վրա։ Այդ մասին ասված է Զարգացման Ասիական բանկի հրապարակած տվյալներում:

Համաձայն զեկույցի՝ Ռուսաստանից կատարվող փոխանցումների գումարը նվազել է մոտ 25,5 տոկոսով՝ միայն 2009թ. առաջին կիսամյակում:

Ըստ ԶԱԲ-ի՝ 2009թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի ամենաշատը՝ մոտ 9,9 տոկոսով, Վրաստանում՝ 4 տոկոսով, Ղազախստանում՝ 1 տոկոսով:

ԶԱԲ-ի փորձագետները իջեցրել են նաեւ Ադրբեջանի վերաբերյալ կանխատեսումները՝ նախկին 8 տոկոս աճի փոխարեն 3 տոկոս աճ: ՀՆԱ-ի աճ կլինի նաեւ Ղըրղզստանում՝ 1 տոկոս, Տաջիկստանում՝ 0,5 տոկոս եւ Թուրքմենիայում՝ 8 տոկոս: Անփոփոխ է մնալու Ուզբեկստանի ցուցանիշը՝ ՀՆԱ-ի 7 տոկոս աճ: