BuzzFeed ինտերնետայինմեդիաընկերությունը նախատեսում է հեռացնել իր աշխատակիցների մոտ 15 տոկոսին, գրում է The Wall Street Journal- ը` վկայակոչելով իրավիճակին տեղյակ մարդկանց:

Հրատարակության զրուցակիցների ասելով՝ մոտ 250 աշխատակիցներ կարող են կորցնել իրենց աշխատատեղերը:

Թերթի աղբյուրը հավելել է նաեւ, որ BuzzFeed-ի ղեկավարությունն ուսումնասիրում է բովանդակության լիցենզավորման եւ էլեկտրոնային կոմերցիայի ներդրումներն ընդլայնելու  հնարավորությունները, հաղորդում է Gazeta-ն։