ԱՄՆ-ի բնակիչների գրեթե կեսը երկրի բյուջետային ճգնաժամում մեղադրում է նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին են վկայում AP-NORC հարցման տվյալները, որը ներկայացմում է Associated Press-ը:

Հաղորդվում  է, որ ամերիկացիների 60 տոկոսը կարծում է, որ Թրամփը պատասխանատու է մի շարք դաշնային գերատեսչությունների աշխատանքի դադարեցման համար: Հարցվածների գրեթե մեկ երրորդը մեղադրում են դեմոկրատ կոնգրեսականներրին (31 տոկոս)  եւ հանրապատեկաններին (36 տոկս):

Նշվում է, որ «շաթդաունի» պատճառով ամերիկացիների կողմից Թրամփի հավանության վարկանիշը ավելի քան մեկ տարվա  ընթացքում հասել է նվազագույնի: Հարցման տվյալներով՝ հարցվածների 34 տոկոսը հավանություն է տալիս նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը, ընդ որում մեկ շաբաթ առաջ այդ կարծիքին էր ամերիկացիների 42 տոկոսը, նշում  է Gazeta-ն: