Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է Ռուսաստանի հետ այնպիսի մակարդակի համագործակցության, որին Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ է, եւ կոչ է արել լրատվամիջոցներին՝ հրաժարվել հանրապետության մասին ֆեյքային լուրերից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք պատրաստ ենք համագործակցել մեր եղբայրական Ռուսաստանի հետ այնքան, որքան Ռուսաստանի ղեկավարությունը դրան պատրաստ է այսօր: Միայն թե մենք դեմ ենք բոլոր տեսակի ֆեյքերին, որոնք թեմաներ են շրջանառում լրատվամիջոցներում», - հայտարարել է Լուկաշենկոն՝ հինգշաբթի, Մինսկում՝ Նովոսիբիրսկի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի հետ հանդիպման ժամանակ։
Նախագահը նշել է, որ ստիպված էր արձագանքել․ ով կարող էր մտածել, թե իբր բելառուսները Մինսկում ծեծում են ռուսներին: «Երբ փորձեցին պարզել․․․, այնտեղ երկու հիմար բելառուսներ բախվել են, կռվել, իսկ ինտերնետում վերցրել եւ կենտրոնական լրատվամիջոցներով տարածել են, թե իբր ինչ-որ մեկը ծեծել է ռուս մարդու», - ասել է Լուկաշենկոն՝ նկատի ունենալով համացանցում տարածված տեսանյութը՝ Մինսկի մետրոյում բախման մասին, որի մասնակիցներից մեկը եղել է կազակական փափախով։ «Այդ մարդն ընդհանրապես հեռու է ռուսներից ...Նշանակում է, այդ թեմաների պահանջարկ կա», - շարունակել է Բելառուսի նախագահը:
Նա ավելացրել է, որ «հիմա ասում են, Ռուսաստանն ավելի պրագմատիկ է դարձել եւ հեռանում է եղբայրության, բարեկամության մասին դատողություններից: «Գործընկերներ ... Դե գործընկերներ են, եւ եթե գործընկերներ են, ես դեմ չեմ», - ասել է նախագահը:
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ ողջամտությունը միշտ հաղթելու է:





























