Ամերիկյան Foreign Policy ամսագիրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանիին ներառել է գլոբալ մտածողների իր վարկանշային ցուցակում։ Սուլեյմանին պաշտպանության եւ անվտանգության անվանակարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, նրան հետեւում է Գերմանիայի ՊՆ ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լեյնը։

«Կասեմ Սուլեյմանին արդեն երկու տասնամյակ ղեկավարում է Իրանի գաղտնի զինվորական ուժերը, սակայն նրա դերը երբեք այնքան մեծ չի եղել, ինչպես այսօր է։ Նա նաեւ դարձել է Թրամփի սպառնալիքներին Իրանի արձագանքի հանրային դեմքը։ «Մենք ձեր կողքին ենք, այնքան մոտ, որ դուք նույնիսկ չեք պատկերացնում»,- 2018թ․ հուլիսին զգուշացրել է Սուլեյմանին»,- նշվում է FP-ի հոդվածում։