ԱՄՆ-ն Թայվանի նեղուցով երկու ռազմանավ է ուղարկել այս տարի համանման առաջին գործողության շրջանակում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թայվանի կառավարության հայտարարությունը:
Այս գործողությունները կարող են հանգեցնել Չինաստանի հետ հարաբերություններում լարվածության էլ ավելի մեծ աճի:
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նավերը շարժվում են հյուսիսային ուղղությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ Թայվանն ուշադիր հետեւում է «ծովերի անվտանգության եւ տարածաշրջանային կայունության ապահովման» գործողությանը:
Ավելի վաղ՝ հինգշաբթի Պեկինը մի քանի ռմբակոծիչներ եւ օդանավեր էր ուղարկել Բաշի ջրանցքով, որը Թայվանը բաժանում է Ֆիլիպիններից, նշված է Թայվանի պաշտպանության նախարարության առանձին հայտարարության մեջ:




























