Սպիտակ տունը նախագահ Դոնալդ Թրամփի համար պատրաստում է հարավային սահմանի երկայնքով արտակարգ դրություն հայտարարելու մասին պաշտոնական հայտարարության նախագիծը, հայտնում է CNN-ը:

Թրամփը չի բացառում, որ կարող է օգտագործել երկրում արտակարգ դրություն հայտարարելու իր լիազորությունները եւ Պենտագոնին հանձնարարել սահմանային պատը կառուցել, մինչ Կոնգրեսը եւ Սպիտակ տունը պայքարում են համաձայնության հասնելու համար, որը կդադարեցնի կառավարության աշխատանքի ժամանակավոր կասեցումը:

Ընդ որում՝ Սպիտակ տունը մշակում է Կոնգրեսին շրջանցելու այլընտրանքային ծրագիր:

«Մեծ թվով արտասահմանցիներ, որոնք ամեն օր ապօրինի ժամանում են ՄԻացյալ Նահանգներ, մեր ազգի անվտանգությանն ուղղակի սպառնալիք են եւ իրենցից արտակարգ իրվաիճակ են ներկայացնում»,- նշված է նախագահական հայտարարության նախագծի մեջ: