Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ուշադիր հետեւում է Վենեսուելայի իրավիճակին: Սուրբ Աթոռն աջակցում է Վենեսուելայի ժողովրդին հետագա տառապանքներից ազատելու բոլոր ջանքերին:

Վենեսուելայի ճգնաժամի մասին իր առաջին հայտարարությունում Վատիկանը որեւէ կողմի չի պաշտպանել եւ նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի միջեւ ընտրություն չի կատարել, որն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել:

«Պանամայում Տեր Հորը տեղեկացրեել են Վենեսուելայի լուրերի մասին եւ նա ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացումներին», -ասել է մամուլի քարտուղար Ալեսանդրո Գիզոտտին:

«Նա աղոթում է զոհերի եւ Վենեսուելայի ամբողջ ժողովրդի համար: Սուրբ Աթոռը աջակցում է բոլոր ջանքերին, որոնք օգնում են փրկել բնակչությանը հետագա տառապանքներից», - ասել է նա: