ԱՄՆ-ը եւ Չինաստանը կշահեն առեւտրային վեճի արագ լուծումից: Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի ֆինանսների նախարար Մաթիաս Քորմանը` հույս հայտնելով, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները կհայտնվեն փոխշահավետ վիճակում, հաղորդում է Reuters-ը:

Քորմանը նշել է, որ իրեն հուսադրում է անցյալ տարվա նոյեմբերի վերջին Արգենտինայում G20-ի հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված առաջընթացը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինը համաձայնության են եկել առեւտրական պատերազմում 90-օրյա զինադադարի շուրջ, որպեսզի մինչեւ մարտի 1-ը համաձայնության գան։