Չինաստանը Ջորջ Սորոսի հայտարարություններն «անիմաստ» է անվանել այն բանից հետո, երբ միլիարդատերը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ազատ հասարակությունների «ամենավտանգավոր հակառակորդ» է անվանել, հայտնում է AFP-ն:

Սորոսը շփոթել է, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը ոչ իր անիմաստ հայտարարությունում, որը հերքելու իմաստ չկա, ասել է Չինաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Խուա Չունինը:

«Ժամանակակից աշխարհում ակնհայտ է, թե ով է դռներ բացում եւ ճանապարհներ կառուցում, իսկ ով է դռներ փակում եւ պատեր կառուցում», - ասել է նա:

 «Մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմի համապատասխան ներկայացուցիչները կկարողանան օբյեկտիվ, ռացիոնալ եւ ճիշտ վերաբերվել Չինաստանի զարգացմանը», - հավելել է նա: