Անգոլան ապաքրեականացրել է նույնասեռական հարաբերությունները եւ արգելել սեռական կողմնորոշման հիման վրա խտրականությունը, հաղորդում է Human Rights Watch-ը:

Անգոլայի խորհրդարանն ընդունել է նոր Քրեական Օրենսգիրք՝ 1975 թվականին Պորտուգալիայի անկախություն ստանալուց ի վեր առաջին անգամ։

Այս քայլը տեղավորվում է նախկին պաշտպանության նախարար, նախագահ Ժոաո Լոուրենչոյի ղեկավարությամբ անցկացված բարեփոխումների տրամաբանության մեջ, որը պաշտոնավարում է 2017-ից` Խոսե Էդուարդո դոս Սանտոսի երկարատեւ կառավարումից հետո: