Կառույցը, որը Մեքսիկայի հետ սահմանին մտադիր է կառուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կդառնա «ամոթի պատ»՝ գրում է The New York Times-ի սյունակագիր Ջեյմել Բոուին։
Նրա խոսքերով, Թրամփի մեքսիկական պատը կհիշեցնի ռասայական թշնամանքի մասին։ Սահմանային պատի կառուցման շատ կողմնակիցներ այդ գաղափարն օգտագործում են ռասիստական կարգախոսների համար։
«Հենց այդ պատճառով էլ, չնայած շարունակական «շաթդաունի» պատճառով առաջացած ցավին ու տառապանքին, դեմոկրատներն իրավունք ունեն դիմադրել Սպիտակ տան հետ ցանկացած գործարքի, որը ներառում է դրա կառուցման ֆինանսավորումը»,- գրում է Բոուին։
Սյունակագիրը նշում է, որ պատի համար 5,7 մլրդ դոլար հատկացնելը կլինի ոչ թե փոխզիջում, այլ համարյա կապիտուլյացիա Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ։
Բացի այդ, հեղինակը նշում է, որ սահմանային ինքնատիպ արգելքի կառուցումը չի լուծի քաղաքական վեճերը եւ տնտեսական ճգնաժամը, որի պատճառով միգրանտները ստիպված են մեկնել Միացյալ Նահանգներ։
Պատը օտարացման խորհրդանիշ է՝ հիշեցնում է Բոուին։ Նույնիսկ եթե դրա միայն մի մասը կառուցվի, այն կդառնա ամերիկյան ազգի «վատագույն ժառանգության» ժամանակակից հուշարձանը՝ հայտնում է Gazeta։





























