ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հետքրքրվել է նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի կապի մասին, հայտնում է Գազետա. ռու–ն՝ վկայակոչելով Twitter–ում քաղաքական գործչի հայտարարությունը։ Դա տեղի է ունեցել «ռուսական գործով» շարունակվող հետաքննության համատեքստում, որի շրջանակներում ձերբակալվել էր Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը։ «Ի՞նչ տեղեկություններ ունի Պուտինը Թրամփի վերաբերյալ՝ քաղաքական, ֆինանսական եւ անձնական»,– նշել է Փելոսին։ Նա նաեւ տարակուսանք է հայտնել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ը դուրս բերելու Թրամփի ցանկության առնչությամբ։ Նրա խոսքով, դա միայն ձեռնտու կլինի Պուտինին։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























