Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հատարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է Վենեսուելայի նախագահ ճանաչել Խուան Գուայդոյին, եթե հաջորդ շաբաթվա ընթացքում ընտրություններ չանցկացվեն, հայտնում է Reuters–ը։ «Եթե յոթ օրվա ընթացքում չհայտարարվի ընտրություններ անցկացնելու մասին, մենք պատրաստ կլինենք Գուայդոյին ճանաչել Վենեսուելայի «նախագահի պաշտոնակատար»՝ նպաստելու համար քաղաքական գործընթացին»,– Twitter–ում գրել է Մակրոնը։ Նշվում է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համանման դիրքորոշում է հայտնել։ Ավելի վաղ ԱՄՆ–ը հայտարարել էր շաբաթ օրը նախատեսվող հանդիպման մասին, այն բանից հետո, երբ ԱՄՆ–ը եւ մի շարք երկրներ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Գուայդոյին երկրի ղեկավար ճանաչեցին եւ Նիկոլաս Մադուրոյին կոչ արեցին հայտարարել հրաժարականի մասին։
Ֆրանսիան պատրաստ է Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչել, եթե երկրում ընտրություններ չանցկացվեն

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























