Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին է պատկանում միլիարդավոր ֆունտերի անշարժ գույք, տեղեկացնում է Գազետա. Ռու-ն՝ հղում կատարելով Daily Mirror-ին։

Նշվում է, որ նա ունի հսկայական քանակությամբ օբյեկտներ՝ սկսած ամրոցներից, ավարտած հասարակական զուգարաններով։

Պարբերականը ճշտել է, որ թագուհին այս ամենը տնօրինում է տարբեր ձեւերով։ Ինչ-որ բան պատկանում է անձամբ նրան, ինչ-որ բան՝ նրա արքայական դիրքի իրավունքով։