Այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ Ոստիկանության վարչական շենքում տեղի է ունենալու Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարելու է ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նիստին ներկա գտնվելու համար Երեւան են ժամանել Ոստիկանության մարզային բոլոր վարչությունների պետերը, վարչության պետերի օպերգծով տեղակալները, տարածքային բաժինների պետերը։
Ներկա են լինելու նաեւ Ոստիկանության ղեկավար կազմը, կոլեգիայի անդամներ, ինչպես նաեւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետը, վարչության պետի տեղակալները, Ոստիկանության Երեւանի վարչական շրջանների ոստիկանապետերը, Ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների պետերը, նույն վարչությունների բաժինների պետերը, Ոստիկանության ներքին անվտանգության վարչության եւ Ճանապարհային Ոստիկանության ղեկավար կազմը։





























