Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 15 չվերթ, տեղեկացնում է Գազետա.Ռու https://www.gazeta.ru-ն՝ հղում կատարելով «Յանդեքս. չվացուցակ» սերվիսի տվյալներին։
Մոսկվայի ժամանակով ժամը 15.09-ին Դոմոդեդովոյում չեղյալ է հայտարարվել 13 չվերթ, հետաձգվել 12-ը։ Վնուկովոյում չեղարկվել է երկու չվերթ, հետաձգվել չորսը։ Շերեմետեւոյում հետաձգվել է յոթ չվերթ։
Միեւնույն ժամանակ, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքում՝ http://zvartnots.aero, տեղեկացվում է Երեւան-Մոսկվա չվերթի չեղարկման մասին, իսկ նախօրեին հետաձգվել էին մի քանի չվերթներ։





























