Հազվադեպ տափակ շնաձուկ են հայտնաբերել Ուելսի ձկնորսները, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն https://www.moya-planeta.ru՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Այն կոչվում է հրեշտակ-շնաձուկ։

Այս գիշատիչ ձկնատեսակի պոպուլյացիան 20-րդ դարում խիստ նվազել է, քանի որ մարդիկ զբաղվում են դրա որսով։ Հրեշտակ-շնաձկների վերջին ապաստանը Կանարյան կղզիներն են դարձել։

Մեծ Բրիտանիայի ջրերում շնաձկների հայտնվելը մեծ ուրախություն է գիտնականների համար։ Դրանց անհետացման վտանգը փոքր-ինչ քիչ կսպառնա  այդ ձկնատեսակին։