Ադրբեջանի իրավապահ մարմինները կանխել են Բաքվում չարտոնված երթ անցկացնելու փորձը, ձերբակալվել է տասը մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությանը։
Ավելի վաղ Բաքվի գործադիր իշխանությունն արգելել էր դեմոկրատական ուժերի ընդդիմադիր Ազգային խորհրդին շաբաթ օրը հանրահավաք անցկացնել։
Բաքվի ոստիկանության տվյալների համաձայն, երթ անցկացնելու փորձին մասնակցել է 50-60 մարդ։





























