ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղյակ չէ, որ  Ադրբեջանը 50 միլիարդ դոլարի հայց է ներկայացնելու Հայաստանի դեմ Ղարաբաղյան կոնֆլիկտի համատեքստում։

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, չեմ տիրապետում, սակայն եթե այդպիսի հանգամանքներ կլինեն, կներկայացնեն, դա նշանակում է, որ Հայաստանը պետք է  լավ պատրաստվի այդ հայցի դեմ, մեր պաշտպանությունը կազմակերպելու համար»,- ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում և Նախարարների կոմիտեում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում  ասել էր, որ իրեն հասած տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մոտ 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստվում ընդդեմ Հայաստանի:  Ադրբեջանի դեսպանները Եվրոպայի տարբեր երկրներում պայմանագրեր են կնքում իրավաբանների և փաստաբանների հետ, այսինքն՝ ստեղծում են փաստաբանական խումբ այդ հայցը ներկայացնելու համար։