ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը անզգույշ է  համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի նկատմամբ թեթեւամիտ վերաբերմունքը: Այս մասին նա ասել է երկուշաբթի  Նորվեգիայի հեռագրային բյուրոյի համար հրապարակված մեկնաբանության մեջ:

«Կարծում եմ, անզգույշ կլիներ նրա խոսքերը լուրջ չընկալելը»,- լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:

«Շատ հարցերում կարելի է նրա հետ չհամաձայնել: Կլիմա, առեւտուր եւ այլ թեմաներ. ՆԱՏՕ-ում այս հարցերի  վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Բայց իմ կարծիքով, խելամիտ չէ կարծել, որ Թրամփի բառերը եւ մտքերը տարբերվում են», - հավելել է նա:

Ընդ որում ՆԱՏՕ-ի ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել The New York Times-ի (NYT) հոդվածը՝ երկիրը ՆԱՏՕ-ից հանելու Թրամփի մտադրության մասին:

«Ես չեմ կարող վկայակոչել ներքին հանդիպումների մասին տեղեկատվությունը,-կարող եմ միայն ասել, որ նախագահ Թրամփը անկեղծ է»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը: