Ֆեշն-բլոգեր եւ մոդելավորող Թեյլոր Գոլդբլաթը ծաղրել է մեքսիկացի բանվորներին, ովքեր նրա պատին «Tay Fucking $» գրությամբ նեոնային պաստառ են ամրացրել՝ հայտնում է «Լենտան»։
Նա Instagram-պատմություններում լուսանկարներ է տեղադրել եւ նվաստացուցիչ գրառումներ կատարել։ Գոլդբլաթին քննադատության են ենթարկել այն բանից հետո, երբ Twitter-ի օգտատերը նկատել է դա։
«Ինչպես է դա ինձ կատաղեցնում։ Ինչպե՛ս, սատանան տանի»,- գրել է մեքսիկացի @ialfreddyate միկրոբլոգերը, ով հասցրել է սքրին-շոթ անել մոդելավորողի գրառումները։
«Ես մոռացել եմ, թե ով է նրանցից Խուանը, իսկ ով Խոսեն, քանի որ նրանք երկուսն էլ նույն տեսքն ունեն»,- գրել է Գոլդբլաթը՝ նշելով, որ անկախ նրանից, թե նրանք պատի վրայով են անցել կամ պայթեցրել են այն, ինքն «ուղղակի ուրախ է էժան աշխատուժ ունենալու համար»։
Հետեւելով մեքսիկացիների աշխատանքին՝ բլոգերը խորհուրդ է տվել նրանց շտապել։ «Ավելացրեք տեմպը, կամ ես պարոն Թրամփին կպատմեմ, եւ նա ձեզ կարտաքսի»,- մեկնաբանել է նա։
@ialfreddyate-ի վրդովմունքը կիսել են տասնյակ հազարավոր միկրոբլոգերներ։ Զայրացած գրառումը 40 000 «լայք» է հավաքել եւ ավելի քան 20 000 տարածում։ Օգտատերերը Գոլդբլաթին հիշեցրել են, որ ինքն էլ է Թենեսիից։
Զանգվածային քննադատություններից հետո Գոլդբլաթը ստիպված է եղել փակել իր էջերը Instagram-ում եւ Twitter-ում։




























