Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտնի է մեմերի եւ անիմացիաների հանդեպ իր սիրով։ Այս անգամ նա ավելի հեռուն է գնացել եւ հրապարակել է լուսանկար, որտեղ ինքն է՝ հրացիրը ձեռքին (լուսանկարը ամերիկյան մարտաֆիլմ է հիշեցնում)՝ գրում է «Մեդուզան»։

Լուսանկարի տակ արված գրառման մեջ Մասկն առաջարկել է անցկացնել Meme Review։ Դա աշխարհում ամենահայտնի յություբեր PewDiePie-ի հաղորդումն է, որտեղ բլոգերը թարմ մեմերի տեսություն է ներկայացնում։ Իհարկե, Մասկի լուսանկարն ինքն էլ մեմ է դարձել։