Բրիտանացի դիզայներ Ջոն Գալյանոն, ով զբաղեցնում է ֆրանսիական Christian Dior մոդայի տան գեղարվեստական տնօրենի պաշտոնը, ձերբակալվել է Փարիզում: Agence France-Presse-ը, վկայակոչելով տեղական ոստիկանությանը, հայտնում է, որ դիզայները ձերբակալվել է հակասեմական արտահայտոթյունների եւ ենթադրյալ հարձակման համար:
Գործակալության աղբյուրի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Սենայի ափին, Մարե շրջանում: Ոստիկանությունը ձերբակալել է դիզայներին, ով վիրավորել էր սրճարանում նստած զույգին: Առայժմ հայտնի չէ նրա վարքի պատճառը:
Ներկայումս Գալյանոյին բաց են թողել մինչեւ պաշտոնապես մեղադրանք ներկայացնելը, հաղորդում է Lenta.ru-ն:



























