Ռուսաստանի հետ երկխոսությունն անթույլատրելի է, քանի դեռ Վրաստանի տարածքներն օկուպացված են: Euradio.fr-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մինչեւ Ռուսաստանի կառավարությունից ուղերձ չլինի այն մասին, որ Մոսկվան պատրաստ է տեղափոխել օկուպացիայի գիծը եւ մեր ամերիկացի եւ եվրոպացի դաշնակիցներից ոչ մի նշան չկա, իմ կարծիքով, Ռուսաստանի հետ երկխոսությունը ոչ մի իմաստ չունի: Ես չեմ հասկանում, ինչի դա կարող է հանգեցնել կամ ինչ իմաստ ունի Պուտինի հետ խոսելը, որի գործողություններն ավելի կոշտ են դառնում: Որպես դիվանագետ, ես կարծում եմ, որ  մենք չենք կարող հրաժարվել երկխոսությունից, եթե ցանկանում ենք արդյունքների հասնել, բայց հարկավոր է համապատասխան կոնտեքստ եւ կարեւոր բաղադիչ տարրեր ունենալ», — ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահի խոսքով՝ այսօր հնարավոր չէ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը:

Հարցին՝ ինչու է Ռուսաստանը շարունակում ագրեսիվ գործողությունները, Զուրաբիշվիլին ասել է, որ  «Մոսկվայում չեն կարողանում ոչ մի ուրիշ նոր բան մտածել»:

«Ռուսաստանի կառավարությունը շարունակում է իմպերիալիստական եւ ապա խորհրդային գիծը՝ բաժանիր եւ տիրիր». Նրանք այլընտրանքային քաղաքականություն չունեն», -ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: