Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նոր կազմը, նոր ղեկավարությունը հազիվ թե կարողանան ոլորտի իրադրության մեջ ինչ-որ բան փոխել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հայ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Նա նշեց, որ մշտական հանձնաժողովներից մեկի նոր ղեկավարի մասին միայն դրական արձագանքներ է լսել՝ հավելելով, որ նրա հետ անձամբ ծանոթ չէ: «Այս հանձնաժողովները միշտ էլ եղել են, բայց չեմ կարող ասել, որ դրանցից թեկուզ ինչ-որ օգուտ կա: Ես առաջիկայում ցականում եմ հանդիպել նորընտիր հախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ եւ նրան ներկայացնել իրավիճակի իմ տեսլականը, ինչպես նաեւ առաջարկները հայոց բանակի սպառազինության մեջ գտնվող ռազմական տեխնիկայի արդիականացման մասին»,- հավելեց ռազմական փորձագետը:

Ընդ որում՝ Համբարձումյանը նշեց, որ իր կարծիքով՝ Հայայստանում տեղի են ունենում ինչ-որ տարօրինակ երեւույթներ: Այսպես՝ առավել փորձառու կադրային զինվորական սպաներին, որոնք անցել են Ղարաբաղում պատերազմի միջով եւ գործնական վիթխարի փորձ ունեն, զբաղեցրած պաշտոններից հանում են եւ անգամ ազատում են զինվորական ծառայությունից: «Մինչդեռ, նրանք բարձր որակավորում ունեցող կադրեր են, եւ նրանց հանում են Պաշտպանության նախարարությունում աշխատանքից: Նրանց մարտական փորձն անգին է: Նրանք անգնահատելի ավանդ են ունեցել հայոց բանակի կազմավորման գործում, ադրբեջանական զինված ուժերի հետ պատերազմի իրական փորձ ունեն, եւ հիմա որոշել են այս կադրերին փոխարինել մարդկանցով, որոնք ո՛չ համապատասխան փորձ ունեն, ո՛չ համապատասխան գիտելիքներ»,- եզրափակեց փորձագետը: