Կառավարության դիմաց այսօր՝ հունվարի 29–ին, բողոքի ակցիա են իրականացնում բանջարեղենի տեղական արտադրողները։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ արտադրողները բողոքում են ներմուծման օրենքների դեմ՝ նշելով, որ ներմուծվող բանջարեղենի ցածր գներն անմրցունակ են դարձնում իրենց արտադրանքը։

Ինչպես նշեցին արտադրողները, Թուրքիայից բերվող լոլիկն աճեցվում է ոչ ջերմոցային պայմաններում՝ արեւի տակ, ինչը նշանակում է՝ դրա ինքնարժեքը ցածր է լինում եւ այն վաճառվում է ցածր գնով, ինչն էլ իրենց հնարավորություն չի տալիս եկամուտ ստանալ բանջարեղենային բիզնեսից։ Արտադրողները նաեւ կասկած էին հայտնում, որ մաքսատանն ապօրինություններ են կատարվում։

Կառավարությունում քիչ առաջ համաձայնվել են ընդունել ակցիայի մասնակիցներին, սակայն, լրագրողների եւ օպերատորների մուտքն արգելվեց եւ չհաղորդեցին, թե նրանց ով է ընդունելու։