Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումներն այն մասին, որ հինգ տարվա ընթացքում բանակին 2.5 մլրդ դոլարի չափով լրացուցիչ գումար կհատկացվի, արժանի չեն վստահության, քանի որ նա բազմիցս հակասել է ինքն իրեն: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ Փաշինւյանի խոստումներին դժվար է հավատալ, քանի որ հանրապեոտությունը չունի նման լուրջ միջոցներ, իսկ վարչապետը ստիպված է ոգեւորիչ հայտարարություններ անել, որպեսզի կանխի իր երբեմնի բարձր վարկանիշի հետագա անկումը:
«Դժվար է հավատալ, որ նա ընդհանրապես կկարողանա ինչ-որ կերպ գտնել այդ միջոցները: 2,5 մլրդ դոլա՞ր: Ոչ, ես չեմ կարծում, որ կգտնեն: Եթե Փաշինյանը գոնե չկրճատի Պաշտպանության նախարարության բյուջեն, ապա ես արդեն գոհ կլինեմ», - նշեց Համբարձումյանը:
Հարցին՝ իսկ ինչ կասեք Զինված ուժերի կարիքների համար ավելացված ծախսերի վերաբերյալ վերջին որոշման մասին, որը հավանության էր արժանացել Փաշինյանի գլխավորությամբ կառավարության կողմից, փորձագետը պարզաբանեց, որ տվյալ միջոցները հատկացվել էին դեռ նախորդ, ոչ թե նոր ղեկավարության կողմից:
«Դա, ըստ էության, նախորդ կառավարությունից մնացած ժառանգությունն է: Եկեք չմոռանանք, որ Հայաստանը երկու անգամ Ռուսաստանի Դաշնությունից վարկեր է վերցրել», - ընդգծեց ռազմական փորձագետը:
Միեւնույ ժամանակ նա հավանական չհամարեց, որ ՌԴ-ն Հայաստանին 1,5 մլրդ դոլարի չափով նոր վարկ կտրամադրի, առավել եւս, որ նախորդ վարկերը Հայաստանին տրամադրվել էին կոնկրետ նպատակով՝ ռուսական սպառազինության գնման համար:
«Իսկ այս դեպքում Հայաստանը պարզապես ցանկանում է տվյալ գումարն իր ԶՈւ-ին հատկացնել: Այս միջոցների հատկացումը բոլորովին չէր նշանակի, որ դրանք կուղղվեն նոր զենքերի եւ տեխնիկայի գնմանը: Դրանք կարող են օգտագործվել, օրինակ, զինծառայողների բնակության պայմանների բարելավման համար», - նշեց փորձագետը՝ հիշեցնելով, որ նախկին վարկերը Երեւանն այդպես էլ չի մարել, թեեւ Հայաստաի եւ ՌԴ միջեւ համաձայնագրի շրջանակում ռազմական տեխնիկան փոխանցվել է ամբողջ ծավալով:





























