Անցյալ տարի 45-47 մլն տոննայով հացահատիկի արտահանման անկում է գրանցվել: Հունվարի 29-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Ռուսական հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչեւսկին:

Նրա խոսքով՝ դա սերտորեն կապված է ընդհանուր հավաքի նվազեցման հետ:

«Այդ ֆոնին գները մեկ տոննայի համար 240 դոլարից կարող են մինչեւ 300 դոլար բարձրանալ: Սա, բնականաբար, կազդի նաեւ ալյուրի գների վրա», -նշեց նա: Զլոչեւսկին ընդգծեց, որ այս իմաստով միակ բացառությունը ցորենն է, որի արտահանումը 25,6 մլն տոննայով ավելացել է:

Պատասխանելով  NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպիսին կլինի ԵՏՄ երկրներում եւ հատկապես Հայաստանում հացահատիկի ռուսական արտահանման մասնաբաժինը, նա նշեց, որ դա կախված է ներքին պահանջարկից եւ ներքին արտադրական հզորություններից եւ դեռ վաղ է կանխատեսոեւմներ անելը:

«Օրինակ մի շրջան կար, երբ Բելառուսում հացահատիկի մատակարարումները պահանջարկի բացակայության պատճառով դադարեցվել էին», - պարզաբանեց նա: