Ռուսաստանում տարածաշրջանից կախված՝ հացահատիկի գները 28-73 տոկոսով բարձրացել են: Հունվարի 29-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Ռուսական հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչեւսկին:

Նրա խոսքով՝ դա  կապված է շուկայում պահանջարկի ավելացման եւ առաջարկի կրճատման հետ:

«Անասնաբույծների կողմից հացահատիկի պահանջարկի ավելացումը լրացուցիչ պահանջարկ է ստեղծում: Բացի այդ, գյուղացիների պահվածքը, երբ հետաձգում են վաճառքը եւ  ձգտում են գների աճի գագաթնակետի ժամանակ վաճառել հացահատիկը, նույնպես ազդում է գների աճի վրա», - նշեց նա:

Զլոչեւսկին նշեց, որ սա 25 տոկսով հանգեցրել է եկամուտի աճին եւ խոսքն այս դեպքում ռեկորդային ցուցանիշի մասին է:

«Հաջորդ տարի ընդհանուր հավաքի աճ է սպասվում, ինչը կարող է ազդել ինչպես ներքին գների, այնպես էլ արտահանման մասնաբաժնի վրա», - հավելեց նա: