Արդարության եւ զարգացման կուսակցությունը, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հայտարարել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այն փաստը, որ արտադատական պատիժների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ագնես Կալամարին թույլ չեն տվել մտնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան, սկանդալ է հանդիսանում: Այս կապակցությամբ հարկավոր է միջազգային հետաքննություն սկսել», - ասել է նա:





























