Մենք չպետք է գնանք նրան, որ հին մենաշնորհը փոխարինվի նոր մենաշնորհով: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Մենք իշխանության հետ համագործակցության առումով հստակ խնդիրները դրել ենք, որոնցից մեկն էլ կապված է սուպերվարչապետական համակարգի հետ: Մենք այսօր չենք տեսնում, որ հրաժարվում են սուպերվարչապետական համակարգից: Այսօր, որ բերել են կառավարության կառուցվածքի փոփոխությունները, որ նախարարությունները դարձրել են 12, շատ ուզում էինք, որ այնտեղ պետք է տեսնենք ներքին գործերի նախարարությունը, որպեսզի այն հայտնվեր խորհրդարանի ուղղակի վերահսկողության տակ»,- ընդգծեց Ռուստամյանը:
Նա հույս հայտնեց, որ իշխանությունները կգնան «զարգանալ չզիջելով» սկզբունքով. «Մենք դեռ ունենք հույս: Եթե այդպես գնա իշխանությունը, մենք ամբողջությամբ կսատարենք նրանց»:





























