Հայաստանի վարչապետ Նիկոլ Փշինյանը ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում պատասխանել է բլից հարցերի:

Նիկոլ Փաշինյանի համար հիմա հագուստի ո՞ր տեսակն է ավելի սովորական: Կոստյո՞ւմը, թե՞ ինչպես նախկինում՝ մարզաշապիկը:

Դե, իհարկե, կոստյումը:

Թանգարանո՞ւմ չէ արդյոք բեյսբոլի հայտնի գլխարկը, թե՞ դրանով եք քայլում:

Ես մի հայտնի հագուստ ունեմ, որով բարձրացա փշալարերի վրա: Այդ հագուստն ամբողջությամբ արյունոտ է, եւ ես այն տանն եմ պահում:

Դուք չե՞ք զղջացել, որ այդ ժամանակ փողոց դուրս եկաք:

Իհարկե, ո՛չ: Իսկ ինչո՞ւ:

Ի՞նչն է Ձեր հոգուն ավելի մոտ լրագրողից քաղաքական գործիչ, այնուհետեւ երկրի վարչապետ կերպարանափոխման մեջ:

Դե, գիտեք… Եկեք, ես այս հարցին չպատասխանեմ:

Ռոքով հրապուրվո՞ւմ եք:

Անկեղծ ասած, չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ծանր ռոք լսել: Եթե չեմ սխալվում, վերջին անգամ բանտում եմ լսել, եւ հետո՝ երբեմն: Հիմա, ցավոք, երաժշտություն լսելու փաստացի ժամանակ չունեմ:

Երբ հանգստանալու ժամանակ ունեք, ինչո՞վ եք զբաղվում:

Ընթերցում եմ: Հիմնականում հայ ժողովրդի պատմությունը:

Ի՞նչը կստիպի վարչապետ Փաշինյանին հրաժարական տալ:

Ժողովրդի անվստահությունը:

Դուք ի՞նչը չեք ների Ձեր շրջապատին եւ մարդկանց, որոնք Ձեզ հետ աշխատում են:

Ես չեմ ների մեր հեղափոխության արժեքներին դավաճանությունը: