Ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածում են, որ Հյուսիսային Կորեան ոչնչացնում է իր միջուկային զինանոցը, հաղորդում է AP-ն:
Գլոբալ անվտանգության սպառնալիքների մասին զեկույցում, որը նախապատրաստել են Սենատում լսումների ներկայացնելու, Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը նշում է, որ հյուսիսկորեական ղեկավարները միջուկային զենքը ծայրահեղ կարեւոր են համարւոմ Կիմ Չեն Ընի ռեժիմի պահպանման համար։
Ավելի լայն իմաստով, զեկույցում կանխատեսում է արվում, որ այս տարի ԱՄՆ-ի համար անվտանգության սպառնալիքները կաճեն եւ կդիվերսիֆիկացվեն, ինչը մասամբ պայմանավորված կլինի Չինաստանով եւ Ռուսաստանով:





























