«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «կշարունակի հարձակումները Իրաքից եւ Սիրիայից` տարածաշրջանային եւ արեւմտյան հակառակորդների, այդ թվում Միացյալ Նահանգների դեմ»:

Այս մասին ասվում է սպառնալիքների գլոբալ գնահատականի վերաբերյալ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի ներկայացրած զեկույցում:

Նշվում է, որ տարածքների վերջին կորուստների հետ կապված, «ԻՊ»-ն փորձում է օգտագործել սունիների դժգոհությունները, հասարակության մեջ անկայունությունը եւ կրկին զավթել Իրաքի եւ Սիրիայի տարածքները»:

Քոութսը նշում է, որ ԻՊ-ն «վերադարձել է պարտիզանական պատերազմի՝ շարունակելով պլանավորել հարձակումները եւ ուղարկել իր համակիրներին ամբողջ աշխարհով մեկ»: «ԻՊ-ն դեռեւս շարունակում է ղեկավարել հազարավոր զինյալների՝ Իրաքում եւ Սիրիայում», - ասել է նա: