Տորոնտոյից լանդշաֆտային դիզայները, ով մեղադրվում է 2010-2017թթ․ անհայտ կորած ութ մարդու սպանության մեջ, իրեն մեղավոր է ճանաչել՝ հայտնում է BBC-ն։
Բրյուս Մաքարտուրը ձերբակալվել է անցյալ տարվա հունվարին եւ մեղադրվել է երկու մարդու սպանության մեջ, իսկ հետագայում նրան եւս վեց մարդու սպանության մեղադրանք է ներկայացվել։
Զոհերի մեծ մասը կապված են Տորոնտոյի գեյ-ավանի հետ։
Սպանվածների մարմինների մասերից շատերը գտնվել են բույսերով ծաղկամանների մեջ՝ Տիսոնտո Լիսայդ շրջանում մի սեփականության տարածքում։
Մեղադրող կողմը հայտնել է, որ Մաքարտուրը լուսանկարել է զոհերին եւ նրանց զարդերը պահել է որպես հուշանվեր՝ հայտնում է CBC-ն։ Դատախազը նշել է, որ սպանությունները «սեռական բնույթ» են կրել։ Մարդասպանն անդամահատել է իր զոհերի մարմինները, որպեսզի դրանք չհայտնաբերվեն։




























