2035 թ․ աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքը կլինի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան։ Այս մասին են վկայում Oxford Economics գիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումները՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։

Հետաքննության տվյալներով, 16 տարուց Ջակարտայի բնակչությունը կհասնի 38 միլիոնի։ Բնակչության խտությամբ 2035թ․ երկրորդ տեղում կլինի Տոկիոն՝ 37,8 մլն կանխատեսվող բնակչությամբ։ Նրան հետեւում է Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Չունցին քաղաքը, որտեղ, ըստ կանխատեսումների, կապրի 32,2 մլն մարդ։

2035թ․ ամենամեծ բնակչությամբ թոփ-10 քաղաքների շարքում կլինեն նաեւ Դակկան, Շանհայը, Կարաչին, Կինշասան, Լագոսը, Մեխիկոն եւ Մումբաին։

Հետազոտողները նաեւ կազմել են 2019-2035թթ․ տնտեսական աճի կանխատեսումները։ Այսպես, ներկայացված տեղեկատվության համաձայն, տնտեսական աճի ամենաբարձր տեմպերը կգրանցվեն հնդկական քաղաքներում։ Այդ վարկանիշի առաջին տողում Սուրատ քաղաքն է, որին հետեւում են Ագրան եւ Բանգալորը։

Միաժամանակ, ըստ կանխատեսումների, 2035թ․ Նյու Յորքը կլինի ամենահզոր տնտեսությամբ քաղաքը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը կզբաղեցնեն Տոկիոն եւ Լոս Անջելեսը։