23-ամյա Բրենդոն Կիտ Հեթֆիլդին անօրինական ներխուժման եւ հանցավոր վնասարարության մեղադրանք է առաջադրվել։
Նոյեմբերի 5-ին Հեթֆիլդը ներխուժել է «Սուրբ Ավգուստինի ալիգատորների այգի» կոչվող գազանանոց եւ ավելի քան 5000 դոլարի վնաս հասցրել։ Նա թռել է կոկորդիլոսի վանդակի մեջ, ընդ որում՝ գիշատիչներից մեկը բռնել է նրա ոտքը։ Արդյունքում նա փախել է՝ թողնելով արյան հետքեր եւ հագուստի կտորներ։
Հեթֆիլդը ձերբակալվել է հաջորդ օրը այն բանից հետո, երբ տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ տեսել է, թե ինչպես է նա ներքնաշորերով անցնում հարեւան բակով։




























