ԱՄՆ սահմանապահ-մաքսային ծառայության աշխատակիցները Պուերտո Ռիկոյի արագ արձագանքման ոստիկանական ուժերի հետ համատեղ պուերտոռիկյան մերձափում լքված նավ են հայտնաբերել, որում եղել է 10 մլն դոլար արժողությամբ 401 կգ կոկաին, հաղորդվում է ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ծառայության հայտարարության մեջ, որը ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ստորաբաժանում է, հաղորդվում է, որ ԱՄՆ առափնյա պահպանությունն է նկատել Պուերտո Ռիկոյի հյուսիսային ափի ուղղությամբ շարժվող նավը, որը ենթադրաբար պատկանում է մաքսանենգներին: Հետագայում սահմանապահ պարեկի աշխատակիցները լքված նավը հայտնաբերել են Լոիս քաղաքի շրջանում:

Հաղորդվում է, որ սահմանապահ պարեկի աշխատակիցները նավում հայտնաբերել են կոկաինի 350 փաթեթավորմամբ 12 փաթեթ: Նրանք նավն առգրավել են, իսկ դրա շարժիչը եւ պարունակությունը փոխանցել են ՀԴԲ-ին քննություն անցկացնելու համար: