Չինաստանում օդաչուներին արգելել են ներքին չվերթների ժամանակ խցիկում ծխել, հայտնում է Daily Mail-ը:

2019 թվականի հունվարի 28-ից Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը չինական ավիաընկերությունների օդաչուներին արգելել է ծխել օդաչուների խցիկում: Միջազգային չվերթների համար այս արգելքը գործում է արդեն ավելի քան 20 տարի: Հիմա այն տարածվում է նաեւ ներքին թռիչքների վրա:

Օդաչուների խցիկը օդանավում վերջին տեղն էր, որտեղ օդաչուները ներքին չվերթների ժամանակ կարող էին ծխել: Օդանավի սրահում ծխելու արգելքը սահմանվել է 2017 թվականի հոկտեմբերին, սակայն օդաչուների խցիկում ծխելուց հրաժարվելը ծրագրված էր միայն 2 տարի հետո:

Ծխելու լիակատար արգելք սահմանելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Հոնկոնգից Դալյան չվերթներից մեկի ժամանակ երկրորդ օդաչուն սխալմամբ անջատել էր օդափոխման համակարգը, որ թաքցնի էլեկտրական ծխախոտի ծխի հոտը: Սա հանգեցրել էր սրահում թթվածնի մակարդակի նվազմանը, գործել էր վթարային նախազգուշացման համակարգը, եւ օդաչուները ստիպված էին բարձրությունը նվազեցնել: