Ճապոնիայում առաջին անգամ Չիբուն քաղաքում տեղի է ունեցել նույնասեռ զույգերի միջեւ զուգընկերային հարաբերությունների հաստատման վկայականների հանձնման արարողությունը, հաղորդում է «Գազետան»` վկայակոչելով Mainichi-ին:

«Մաղթում եմ ձեզ երջանկություն, որպեսզի միմյանց համար լավագույն զուգընկերներ լինեք», - ասել է քաղաքապետ Տոշիհատո Կումագայը:

Քաղաքը ճանաչում է LGBT բոլոր տեսակի հարաբերությունները:

Միություն կնքելու համար կան մի քանի պայմաններ. զուգընկերները պետք է լինեն առնվազն 20 տարեկան եւ նրանք պետք է մնան քաղաքում ապրելու:

Նոր տեսակի զուգընկերությունը չի հավասարեցվում ամուսնության հետ, սակայն ԼԳԲՏ զույգերն ամուսինների շատ իրավունքներ են ստանում:

Պաշտոնական վկայական ստանալու համար, դիմորդ զույգերը պետք է բավարարեն մի շարք պահանջներ, այդ թվում՝ երկուսն էլ 20 տարեկանը բոլորած պետք է լինեն, ամուսնացած չպիտի լինեն, ապրում են կամ նախատեսում են ապրել քաղաքում: