Մոսկվան արդեն լուրջ մտահոգություն է հայտնել W76-2 նոր միջուկային մարտագլխիկ արտադրելու ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ, դա մեծացնում է միջուկային հակամարտության վտանգը: Մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներում փոքր հզորության նոր միջուկային մարտագլխիկի արտադրության մեկնարկի մասին հայտարարությանը, ապա հիշեցնեմ, որ այս թեման արդեն ներառվել է անցյալ տարվա միջուկային ոլորտում Վաշինգթնի քաղաքականության ամփոփման մեջ: Արդեն այդ ժամանակ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնում, որ փոքր հզորության նման ռազմամթերքների մշակումը նվազեցնում է միջուկային զենքի կիրառման շեմը եւ իհարկե, մեծացնում միջուկային հակամարտության վտանգները», - ասել է Լավրովը: