Հունվարի 30-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը նոր հոդվածով լրացնելու առաջարկությամբ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նախագծով նախատեսվում է`
1) օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, մինչեւ նրանց նշանակվելը, կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների հետ,
2) իր գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչութունների ղեկավարների հետ կազմակերպում է համատեղ հանդիպումներ:
Այսպիսով, առաջարկի ընդունմամբ, նոր Հայաստանի խորհրդարանը հնարավորություն կունենա ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում իրենց առաքելությունն իրականացնող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, նրանց պատկերացումներին, աշխարհայացքին եւ աշխատանքային առաջնահերթություններին մինչեւ դիվանագիտական աշխատանքի մեկնելը։
Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում սա չափազանց կարեւոր գործիք կդառնա՝ որակական նոր մակարդակի բարձրացնելու Հայաստանի դիվանագիտական աշխատանքը, բացառելու անցյալի արատավոր քաղաքական նշանակումները՝ հօգուտ պրոֆեսիոնալ եւ հմուտ դիվանագետների։





























