Ինդոնեզայում դուրիանի 2 պտուղ վաճառել են յուրաքանչյուրը գրեթե 1000 դոլարով: Ռեկորդային գինը ալեկոծել է համացանցի տեղացի օգտատերերին, որոնցից շատերը որոշել են ամենագարշահոտ պտղի հետ սելֆի անել, փոխանցում է AFP-ն:
Յուրաքանչյուր պտուղը վաճառվել է 990 դոլարով: Դրանք ներկայացված էին թափանցիկ պատյանի մեջ կարմիր կերպասի վրա:
Դուրիանը, որը հայտնի է որպես «մրգերի արքա», տարածված է Հարավարեւելյան Ասիայում: Շատերը պտղի բույրը համեմատում են կոյուղաջրերի կամ քրտնած գուլպաների հոտի հետ:
Ի տարբերություն սովորական երկարավուն տեսակի, որը վաճառվում է ընդամենը մի քանի դոլարով, «J-Queen» մակնիշի կլոր դուրիանները չափազանց հազվադեպ են եւ ունեն ամենաուժեղ բույրը:




























