NASA-ի փորձագետները նախազգուշացնում են, որ հզոր արեգակնային փոթորիկները, որոնք անցքերից դուրս են նետվում Արեգակի մակերեւույթ, արդեն 2020 թվականին Երկրին կարող են զգալի վնաս հասցնել, փոխանցում է Americaru-ն: 

Արեգակնային փոթորիկը կարող է «աղետալի վնաս հասցնել», ասում են աստղագետները: 2019 եւ 2020 թվականների միջեւ Արեգակը գտնվում է արեգակնային նվազագույնի շրջանում, ինչի հետ միասին աճում է արեգակնային փոթորկի վտանգը: Յուրաքանչյուր 11-12 տարին մեկ Արեգակը մտնում է առավելագույնի կամ նվազագույնի փուլ: Մի վիճակից մյուսին անցմանը հատուկ է Արեգակի մակերեւույթին առաջացող արեգակնային բռնկումների եւ բծերի փոքր քանակությունը: Սակայն սա չի նշանակում, որ աստղի ակտիվությունը դադարում է կամ թուլանում:

Արեգակի արտաքին շերտում անցքերը Տիեզերք են արձակում ահռելի քանակությամբ լիցքավորված մասնիկներ եւ ճառագայթում: Այսպես կոչված, արեգակնային քամին Երկրով անցնելիս խափանումներ է առաջացնում կապի համակարգերում եւ մեծացնում մոլորակի երկրամագնիսական ակտիվությունը: 2020 թվականին նման փոթորիկը Երկրագնդի շատ տարածաշրջաններում կարող է շարքից հանել էլեկտրական համակարգերը: