Ուրան է վաճառվել Ճապոնիայի առցանց աճուրդում՝ նման հետեւություն է արել Տոկիոյի ոստիկանական վարչությունը՝ մեկ տարվա հետաքննության արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Անցյալ տարվա հունվարին ատոմային էներգիայի վերահսկման մասնագետը նկատել էր, որ ուրան է վաճառվում առցանց աճուրդներից մեկում, հաղորդել է NHK հեռուստաալիքը: Խոսքն այսպես կոչված «աղքատացված ուրանի» մասին է` հարստացված ուրանի կողմնակի արտադրանքի՝ համեմատաբար ցածր ռադիոակտիվությամբ, ոստիկանությանը հայտնել է մասնագետը:
Հետաքննության արդյունքում ոստիկանությանը հաջողվել է դուրս գալ վաճառողի եւ գնորդի հետքի վրա: Վաճառողն արդեն հայտարարել է, որ ինքն է ձեռք բերել ուրանը «օտարերկրյա կայքերից մեկում»: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:
Ճապոնիայում օրենքով արգելվում է առանց համապատասխան թույլտվության ռադիոակտիվ նյութերի վաճառքը:




























